Մարտի 30-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, կդիտվի մառախուղ, հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկն արդեն կնվազի 5-6 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 2 + 7,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 4 + 7,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+13,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 6 + 11,
Լոռիում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 4 + 7,
Տավուշում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 7 + 12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 4 + 6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 12 + 15,
Արարատում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 18 + 20,
Արմավիրում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 17 + 19,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 10 + 12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11 + 15, ցերեկը՝ + 22 + 25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 19 + 23։