00:00:00

Ռուսաստանը կարող է սահմանափակել կաթնամթերքի ներկրումը Հայաստանից

10:29, 29 մարտ 2023 Հասարակություն

«Ռոսսելխոզնադզորը» կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ սահմանելու հարցը՝ կապված հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի ձեռնարկությունների կողմից արտադրված հումք, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։

 

«Ռոսսելխոզնադզորը» առաջարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողներից կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։

 

Խորհրդակցությունների արդյունքներով՝ սահմանափակումներ մտցնելու հարցը դիտարկելու է կաթնամթերքի մատակարարման դադարեցումը Հայաստանի կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր