00:00:00

Վահրամ Գյոզալյանը նշանակվել է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ

15:25, 28 մարտ 2023 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վահրամ Գյոզալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահրամ Կամոյի Գյոզալյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի հուլիսի 19-ին, Լոռու մարզ, Կիրովական քաղաքում:
2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2011-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ
XI-XII.2012թ.-  ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ
2012-2013թթ. –ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/
I-III.2013թ.-  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/, ապա՝1-ին բաժանմունքի քննիչ
III-VI.2013թ.-  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/, ապա՝ քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/
2013-2014 թթ. –ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի քննիչ
I-X.2014թ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 1-ին /հսկող-մեթոդական և վերլուծական/ վարչության հսկող-մեթոդական բաժնի քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/, ապա՝ ավագ քննիչ
2014-2015թթ.–ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ
2015-2020թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական  բաժնի պետ
2020-10.05.2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
10.05.2021-13.05.2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ
2021-2023թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր