00:00:00

Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը

13:37, 28 մարտ 2023 Հասարակություն

Սահմանադրական դատարանը հրապարակվել է «Հռոմի ստատուտ»-ի վերաբերյալ որոշումը: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ պաշտոնական կայքից: 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հրապարակել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։

Բարձր դատարանը որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:


Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 

Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձն, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։

Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն Հայաստանի Հանրապետությունն առ այսօր չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։

Սահմանադրական դատարանը, մասնավորապես, որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91 և 92 հոդվածներին:

Ըստ 2004 թվականին գործող ՀՀ սահմանադրության՝ 91-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ։ 92-րդ հոդվածով էլ սահմանվում էր, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են` առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր