00:00:00

237 նոր ավտոբուսները որոնք վաղուց Երեւանում են. որ ուղղությամբ քանի ավտոբուս է դուրս գալու երթուղի եւ երբ

12:41, 27 մարտ 2023 Հասարակություն

Տրանսպորտի վարչության կողմից հայտարարված մրցույթները գրեթե բոլորը կայացել են բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

 

«Շաբաթ-կիրակի Երեւանտրանսի տարածքում վրացի գործընկերների հետ մեր վարորդներին երկրորդ նախավերջին նախապատրաստական փուլն էինք իրականացնում: Թվով 80 վարորդ գործնական եւ տեսական պարապմունքներից ստացան նախնական դրական եզրակացությունը, որ արդեն կարող են վարել: Վերջինը կլինի այս շաբաթ: Վարորդների ընդունման աշխատանքները դեռ շարունակվում են: Դեռ ունենք թափուր տեղեր, բայց դա մեզ չի խանգարի, որ ապրիլի սկզբից ունենանք երթուղիներ, որոնք կսպասարկեն մեր բնակությանը»,-ասաց նա:

 

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հանձնարարեց մինչև հաջորդ գործակարգավարական նիստը հստակ ժամանակացույց ունենալ, թե որ ավտոբուսները որ ուղղություններով և ինչ ժամկետներում են մտնելու երթևեկություն:

 

«237 ավտոբուս ունենք հիմա կանգնած: Հաջորդ գործակարգավարական նիստին պետք է խնդրեմ, որ ամբողջական ծրագիրը ներկայացնենք: Այս շաբաթ ունենալու ենք մաքսազերծման հետ կապված բոլոր հարցերը լուծած, դա էլ մեզ չի խանգարելու»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր