Ռուսական ռազմական օդաչուները բարդ աերոբատիկական վարժություններ են կատարել Հայաստանի լեռներում։ Տեղեկանում ենք Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
«Ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել միայնակ, զույգերով և օղակներով:
Օդաչուները լեռնային տեղանքում կատարել են նաեւ որոնողափրկարարական աշխատանքներ եւ պայմանական վիրավորների տարհանում»,- ասված է հաղորդագրության մեջ։