«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հայաստան-Թուրքիա հանդիպումից մեր սպասելիքներն, իհարկե, մեծ են և կարևոր։
Սակայն շատ կարևոր է խաղը չքաղաքականացնել և բացառել ֆուտբոլիստների վրա որևէ ճնշում։
Որովհետև կասկած չունեմ, որ մեր թիմը առանց այդ էլ պայքարելու է բացառիկ նվիրումով և հաջող է սկսելու պայքարը Եվրոպայի առաջնության համար։