Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի աջակցությունը Հանրապետական կուսակցության արդիականացման ծրագրերին եւ միջազգային գործունեությանը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ուղենշվել են զարգացման նոր ծրագրեր:
Նախագահը նշել է, որ Հանրապետականը մշտապես հանդես է գալիս Հայաստանի քաղաքական կյանքում լավագույն միջազգային փորձի մեթոդաբանության, տեխնոլոգիաների եւ կապերի ներդրման ջատագովը:
Հյուրի խնդրանքով ՀՀԿ ղեկավարը անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց վերաբերյալ տվել իր գնահատականները: