«Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ բավականին առաջ ենք գնացել, ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է շարժվենք։ Առաջիկայում կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը, որը պետք է զբաղվի ծրագրի նախապատրաստման, իրականացման աշխատանքներով»,- այս մասին իր ասուլի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ հաստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը՝ երեք կլաստերներում։
«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանքները, օրինակ՝ արվեստի կլաստերում, որը ինչես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում»,- ասաց նա։