00:00:00

Ականատես ենք լինում տեխնիկական օպտիմալացման որոշման, որտեղ հերթական անգամ ոտնահարվում է մշակութային կարևոր ժառանգությունը

20:50, 22 մարտ 2023 Քաղաքականություն

<<Ապրելու երկիր>> կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյան
ԿԳՄՍ նախարարությունը, որտեղ մշակույթն այս բարդ հապավման ընդամենն աննշան մի տարր կամ զուտ տառ է, լուծարում է երեք տասնամյակից ավելի գործող «Գոյ» թատրոն-լաբորատորիան և միացնում այն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
 
Այս հերթական «փայլուն» որոշումը վերջ է դնում «Գոյ»-ի գոյությանը՝ անկախ թատրոնի, որն ունի իր առանձնահատուկ ոճն ու ձեռագիրը, հավատարիմ հանդիսատեսն ու պրոֆեսիոնալ և նվիրյալ թատերախումբը։
 
Ականատես ենք լինում տեխնիկական օպտիմալացման որոշման, որտեղ հերթական անգամ ոտնահարվում է մշակութային կարևոր ժառանգությունը, նվաստացվում են արվեստագետներն ու արտիստները։
 
Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին, բեմարվեստի բազմաթիվ նվիրյալներին և պարզապես նրանց, ովքեր գիտակցում են, որ առաջադեմ քաղաքակրթությունները ձևավորվում են նաև արվեստի շնորհիվ։
 
Հայ Թատրոնը պետք է ապրի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր