00:00:00

Մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը գտնվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

11:11, 22 մարտ 2023 Հասարակություն

Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 12:20-ի սահմաններում, Մ. Գ.-ն վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր