00:00:00

Նախագահն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետին

20:09, 21 մարտ 2023 Հասարակություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ մարտի 21–ին, ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի («Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ») ատենապետ Հարություն Սիմոնյանին եւ տեղական մարմնի ծրագրերի համակարգող Նշան Սարիջյանին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին շեշտել է, որ միշտ պատրաստակամ է հնարավորության դեպքում հանդիպել հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների հետ եւ քննարկել ընթացիկ ծրագրերն ու հիմնադրամի գործունեությանն առնչվող այլ հարցեր:

«Կարող եմ հավատացնել ձեզ, որ ձեր ներդրումն իրականություն է դառնում, այն ինչ արվում է՝ տեսանելի է, բոլորը տեսնում են, այդ աշխատանքով նաեւ հիմնադրամն է ներկայանում որպես այդպիսին ցույց տալով, որ ինքը միշտ կա եւ անհրաժեշտության դեպքում միշտ կանգնած է պետության կողքին»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Հարություն Սիմոնյանը նշել է, որ անկախ դժվարություններից հիմնադրամի տեղական մարմինները բնականոն կերպով իրենց գործունեությունն են իրականացնում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությանն ու հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում հյուրերը նախագահին մանրամասներ են ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ եւ մեկնարկելիք ծրագրերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Նիդերլանդների հայկական համայնքում առկա ընդհանուր իրադրությանը, համայնքային խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր