00:00:00

Կենսաթոշակառուներին տարիքի հիմքով այլևս աշխատանքից չեն ազատի

16:50, 21 մարտ 2023 Հասարակություն

Ազգային ժողովը քննարկում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, օրինակ, սահմանվում է, որ քաղաքացուն հնարավոր չէ աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով:

Կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին աշխատանքից ազատելու հիմքը հանվում է Աշխատանքային օրենսգրքից: Այս պահի դրությամբ՝ կենսաթոշակային տարիքի անձանց հետ անորոշ ժամկետով հնարավոր չէ աշխատանքային պայմանագիր կնքել. այդ սահմանափակումը նախագծով հանվում է:

«Հաստիքների կրճատման դեպքում նախապատվության իրավունք է տրվում որոշ խմբի անձամբ համար: Այն անձանց, որոնք ռազմական գործողությունների ընթացքում կամ հաշմանդամություն են ձեռք բերել, կամ իրենց ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրել են, համապատասխան նախապատվության իրավունք է տրվելու՝ մնալու և աշխատանքը շարունակելու»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Կարգավորումներ են իրականացվել նաև հանգստի ապահովման իրավունքի առումով:

Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ շատ դեպքերում աշխատողները դիմում չեն ներկայացնում և երկար ժամանակ արձակուրդի չեն գնում:

«Նոր կարգավորումով՝ եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուին հնարավորություն է ընձեռնվում իր հայեցողությամբ աշխատողին ուղարկել արձակուրդի: Ներկայում աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Հստակեցրել ենք, որ եթե գործատուն ու աշխատողը փոխադարձ համաձայնության են գալիս, ապա կարող է արձակուրդ ստանալ»,- մանրամասնեց Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր