Այս պահին հասնում եմ դեպքի վայր, մի տաս րոպեից տեղում կլինեմ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի բնակչի առևանգելու մասին լուրեր ես էլ եմ լսել, դուք հասկանում եք այս պահին խոսել չեմ կարող, բոլորդ զանգում եք բայց ես ինքս դեռ հստակ բան չգիտեմ մանրամասները կհայտնեմ ավելի ուշ երբ տեղում լինեմ և ինքս հասկանամն ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ադրբեջանցիները բնակչի են առևանգել։
Նշենք, որ «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը գրել էր, որ դեպի Վերիշենի դիրքեր գնացող քաղաքացու են առևանգել։