00:00:00

Ձերբակալվել են Հրաչյա Սարգսյանի թիմակիցները

10:42, 21 մարտ 2023 Քաղաքականություն


Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։ Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հավելելով, որ վերջիններս ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում։ Այլ մանրամասներ Օհանջանյանը չհայտնեց, ասելով, որ ավելի ուշ կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ։

Նշենք, որ Մեջլումյանն օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Նա նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թիմակիցն է։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր