00:00:00

Ահազանգ․ Գյումրիում նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը փլվել է, հետագա փլուզման վտանգ կա

14:26, 20 մարտ 2023 Հասարակություն

Մարտի 20-ին՝ ժամը 12։49-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի հետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր