00:00:00

Կամ ընդհանրապես գործի մանրամասներից տեղյակ չեն, կամ միտումնավոր կեղծիքներ ու սուտ արտահայտություններ են անում՝ պախարակելու Գրիգորի Խաչատուրովի անունը.փաստաբան

11:34, 20 մարտ 2023 Հասարակություն

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ նորմալ իրավական պետությունում ընդհանրապես չէր կարող իրականացվդլ որևէ հետապնդում՝ այս պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:

Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին՝ օժանդակության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

«Այն մարդիկ, որոնք կպնդեն այս գործով, որ զորամասը վերածվել է գումարի, կամ ընդհանրապես գործի մանրամասներից տեղյակ չեն, կամ միտումնավոր կեղծիքներ ու սուտ արտահայտությոգններ են անում՝ պախարակելու համար Գրիգորի Խաչատուրովի անունը»,- նշեց Պողոսյանը, որը ներկայացնում է Եղիշե Արշակյանի շահերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր