00:00:00

«Ծառուկյան» հիմնադրամը Հիսուսի արձանը տեղադրելու մտքից չի հրաժարվելու. Իվետա Տոնոյան

12:45, 19 մարտ 2023 Հասարակություն

 
«Ծառուկյան» հիմնադրամը Հիսուսի արձանը տեղադրելու մտքից չի հրաժարվելու։ Այս մասին Արմենիա Sputnik-ին ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Չնայած Հատիս լեռան վրա ընթացող հնագիտական պեղումներին, Հիսուս Քրիստոսի արձանի 12 մետրն արդեն կառուցվել է:

«Այս փուլում Հատիս լեռան վրա տեղի են ունենում հնագիտական աշխատանքներ, որի ֆինանսավորումը հիմնադրամն է իրականացնում։ Այդ աշխատանքների ավարտից հետո մենք կկարողանանք խոսել հետագա քայլերի մասին։

Ցանկացած քայլ արվելու է բացառապես օրենքի շրջանակում»,– նշեց նա։

Նշենք, որ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող էր ճանաչվել ճարտարապետ Արմեն Սամվելյանը:


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր