Իրանի հետ Ադրբեջանի սահմանին այսօր քաղաքացիներ են ձերբակալվել՝ հայտնում է Minval.az կայքը։ Դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանի Մոլլամահարրամլի գյուղի մոտ։
Նշված հատվածում Պետական սահմանային ծառայության և ՆԳՆ-ի կողմից կանգնեցվել է կասկածելի ավտոմեքենա։
Մեքենայում եղել են Բաքու քաղաքի բնակիչներ Ալեքպերով Նիջաթ Խաթամ օղլուն, Գուրբանով Ալիխան Ալզախիդ օղլուն և Շուքուրով Յահյա Թաիր օղլուն։
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 10 կգ 500 գրամ թմրամիջոց (4 կգ մարիխուանա, 4 կգ ափիոն, 2 կգ մետամֆետամին և 500 գրամ հերոին)։
Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է։