Հացահատիկի գործարքի երկարացման շուրջ քննարկումները շարունակվում են բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մակարդակով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին։
«Քննարկումները շարունակվում են»,- ասել է Վելուչին եւ ընդգծել, որ ՄԱԿ-ը չի ստորագրել գործարքի համաձայնագիրը, այլ միայն հաստատել է դրա կնքումը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անմիջականորեն ներգրավված է գործարքի երկարացման շուրջ բանակցություններում, որոնք նախաձեռնել է գլխավոր քարտուղարը։
«ՄԱԿ-ում կան նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ներգրավված են: Բոլորը համախմբվել են այս կարեւոր հարցի համար»,- ասել է Վելլուչին։