Երևանի քաղաքապետարանի հրավիրած գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
«Ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման ու զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։