00:00:00

Նազարբաևի եղբորը պարտավորեցրել են պետությանը վերադարձնել Ալմաթիի ծանր մեքենաշինական գործարանի 32%-ը

15:44, 16 մարտ 2023 Հասարակություն

Ղազախստանի Գերագույն դատարանի քաղաքացիական գործերով դատական ​​կոլեգիան Բոլաթ Նազարբաևին (հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբայրն Է) պարտավորեցրել է պետությանը վերադարձնել «Ալմաթիի ծանր մեքենաշինական գործարան» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 31,9%-ը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Կոլեգիայի որոշման մեջ նշվում է․ «Անվավեր ճանաչել Նազարբաև Բ.Ա.-ի և  PLS-TM ՍՊԸ-ի միջև կնքված 2009 թվականի ապրիլի 2-ի արժեթղթերի առքուվաճառքի պայմանագիրը «Ալմաթիի ծանր մեքենաշինական գործարան» բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ, որոնք կազմում են կանոնադրային ֆոնդի 31,9 %-ը։ Կողմերին բերել իրենց նախնական վիճակին»։

Առքուվաճառքի պայմանագիրը նախատեսում Էր գործարանի գործունեության պրոֆիլի պահպանման իրավունքը։ 2007 թվականի ապրիլին «Տեմիր Կոն» ՍՊԸ-ն ձեռնարկության բաժնետոմսերի 86,78%-ը (ներառյալ պետությունից գնված բաժնետոմսերի 31,9%-ը) վաճառել է Բոլաթ Նազարբաևին։ Երկու տարի անց պետական ​​գույքի կոմիտեն, «Տեմիր Կոն»ՍՊԸ-ն եւ Բոլաթ Նազարբաևը համաձայնագիր են ստորագրել պայմանագրով նախատեսված պարտավորության հարցում անձանց փոփոխության շուրջ, որը կնքվել Էր դեռևս 1998 թվականին:

Փաստաթղթում նշվում էր, որ եթե Բոլաթ Նազարբաևը չկատարի պահանջները, ապա նա պարտավոր է կոմիտեին վերադարձնել բաժնետոմսերի պետական փաթեթը։ Բայց այս համաձայնագրի կնքումից հետո Բոլաթ Նազարբաևը գործարանի 398246 սովորական բաժնետոմս, ներառյալ պետական փաթեթը, վաճառել Է PLS-TM ՍՊԸ-ին։ Որոշման մեջ նշվում է, որ Բոլաթ Նազարբաևն իրավունք չուներ այդ բաժնետոմսերն օտարել «PLS TM» ՍՊԸ-ին առանց կոմիտեի համաձայնության, հետևաբար այս գործարքն անվավեր է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր