«Ուզում եմ տեղյակ պահել որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Մենք կքննարկենք եւ առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները: Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։