00:00:00

24 տարի դատավորի պաշտոնը զբաղեցրած Կարեն Չիլինգարյանի լիազորությունները դադարեցվել են

17:45, 11 մարտ 2023 Հասարակություն

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի լիազորությունները դադարեցվել են․

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի 22.02.2023 թվականի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

  1. 2023 թվականի մարտի 9-ից դադարեցնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Վանուշի Չիլինգարյանի լիազորությունները»,- ասվում է որոշման մեջ»:

Խորհրդրի մեջբերած հոդվածում մասնավորապես նշված է՝ վերջինս ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել նախատեսված պարտադիր բժշկական զննությունը:

Նշենք, որ Չիլինգարյանը դատավոր էր 24 տարի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր