00:00:00

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների կապակցությամբ

13:31, 11 մարտ 2023 Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին՝ երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների կապակցությամբ:

Համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ նշված է. «2023 թվականի մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26-ն անդադար թռիչք է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով ՝ Զանգելանի և Բիլասուվարի շրջանների ուղղությամբ։ 

Ինքնաթիռը թռչել է երկու երկրների միջև պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում ՝ նաև պետական սահմանի վրայով։
 
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ինքնաթիռի նման մոտեցումը երկու երկրների միջև պետական սահմանին և սահմանային գծի վրայով թռիչքը սպառնալիք են ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ծառայում են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սրմանը:

Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքների մոտ կես ժամից ավելի ռազմական ինքնաթիռի թռիչքը սադրանք է և ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ։  Ցանկանում ենք հիշեցնել, որ իրանական կողմն անցյալ տարի էլ լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Արազ գետի երկայնքով՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ 

Մենք խստորեն դատապարտում ենք իրանական կողմին նման սադրիչ քայլի համար, կոչ ենք անում համապատասխան պարզաբանումներ տալ և ապագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր