Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած զինվորներին: Հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Հանդիպելով նաև զորացրված տղաների ծնողներին և հարազատներին` Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։