Սենեգալի նախկին վարչապետ շեյխ Հաջիբու Սումարեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մակի Սալին հարցրել է, թե արդյոք նա չի ֆինանսավորել ֆրանսիացի քաղաքական գործչին, հաղորդում է AFP-ը։
«Մենք հենց նոր ծանուցում ենք ստացել այն մասին, որ Սումարեն կալանքի տակ է հայտնվել»,-ասել է փաստաբանը։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Սումարեն, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2007-2009 թվականներին, ոստիկանության կողմից կանչվել է հինգշաբթի: Ավելի վաղ նա բաց նամակում երկրի նախագահին հարցրել է, թե արդյոք նա 12 մլն եվրո չի նվիրաբերել ֆրանսիացի քաղաքական գործչին, որի կուսակցությունն աչքի է ընկնում ուրիշների հանդեպ ատելությամբ եւ մերժմամբ։
Նշվում է, որ Սենեգալի կառավարությունը երեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է «Ազգային միավորում» աջամետ կուսակցության խմբակցության առաջնորդ Մարին Լը Պենին ֆինանսական նվիրատվությունների տրամադրումը, որը հունվարին այցելել էր Սենեգալ:
Գործակալությունը նշում է, որ Սենեգալի ներկայիս նախագահի իրավապաշտպաններն ու ընդդիմախոսները հայտարարում են, որ երկրում քաղաքացիական իրավունքները սահմանափակումների են ենթարկվում 2024 թվականի փետրվարին կայանալիք ընտրությունների նախաշեմին: