00:00:00

ՀՀ առողջապահության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է դեպի Արցախ դեղորայքի տեղափոխման դժվարությունները

21:01, 10 մարտ 2023 Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ:

Քննարկվել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները:
 
«Թեև Կարմիր խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել, և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված»,- ասել է նախարարը:
 
Քննարկվել են նաև դատաբժշկական-գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը և դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր