ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն Բաքու է վերադարձել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ լրացուցիչ հանդիպում անցկացնելու համար, որն այս շաբաթվա սկզբին գտնվում էր երկրի սահմաններից դուրս:
Այս մասին АПА-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։