Երեխայի վիճակը ծանր է, հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, պնևմոթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Մնոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Լեո Ո.-ն է։