00:00:00

Ուկրաինան սադրանք է որակել Մերձդնեստրի պաշտոնյաների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ մեղադրանքները

16:48, 09 մարտ 2023 Աշխարհ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սադրանք է որակել Մերձդնեստրի պաշտոնյաների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ մեղադրանքները:

Գերատեսչությունից նշել են. «Ցանկացած հայտարարություն ահաբեկչության նախապատրաստմանը ՈՒԱԾ-ի մասնակցության վերաբերյալ պետք է դիտարկել բացառապես որպես սադրանք Կրեմլի ձեռքով։ Ուստի Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կոչ է անում անհեթեթությունները լուրջ չընդունել»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Մերձդնեստրի պետական անվտանգության նախարարությունը երկրի ղեկավարի և այլ պաշտոնաtտար անձանց նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար մեղադրել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր