00:00:00

Նպատակ կա ՔԿՀ-ներում բջջայինինի և ինտերնետի հասանելիությունը բացառելու համակարգ ներդնել

17:51, 09 մարտ 2023 Հասարակություն

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության՝ դատապարտյալների փոխանցման հարցերին և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցությանն ու փորձի փոխանակմանը:

Վրացի գործընկերներին են ներկայացվել նաև իրավական, դատական հանրային կառավարման բարեփոխումներին և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը:

Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում կիրառվող գերժամանակակից սարքավորումների ձեռքբերման հնարավորություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այնպիսի համակարգի ներդնում, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին:  

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական բարեկամությունը հարուստ պատմություն ունի, ինչն էլ կարևոր հանգամանք է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման համար։

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել նաև փոխադարձության սկզբունքով իրականացվող հայ-վրացական իրավական ֆորումները, որոնք տեղի են ունենում Երևանում և Թբիլիսիում:

Նախատեսվում է, որ հաջորդ՝ հինգերորդ իրավական համագործակցության ֆորումը, տեղի կունենա 2023 թ.-ին՝ Երևանում:

Երկու կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրավական դաշտում նպաստելու հայ-վրացական հարաբերությունների խորացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր