00:00:00

Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածում աշխատանքները կավարտվեն օգոստոսին, և կվերանայվի սահմանված արագությունը. «Ճանապարհային դեպարտամենտ»

13:45, 09 մարտ 2023 Հասարակություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներից ստանում է առաջարկներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթևեկության սահմանված արագությունը մեծացնելու վերաբերյալ։
 
«Նշված ճանապարհահատվածում սահմանված է 70 կմ/ժ արագություն, և սահմանափակումները պայմանավորված են դեռևս շարունակվող որոշ շինարարական աշխատանքներով։ Աշխատանքները ծրագրված է ամբողջովին ավարտել սույն թվականի օգոստոսին, որից հետո կվերականգնվի բնականոն երթևեկությունը, և կվերանայվի սահմանված արագությունը։
 
Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, երթևեկության արագությունը սահմանվում է ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցվում է ՀՀ ՆԳՆ-ի հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կարևորելով ճանապարհային անվտանգությունը, հայցում է վարորդների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր