00:00:00

Ստամբուլում նախապատրաստվում են հնարավոր 7 մագնիտուդով երկրաշարժին

08:51, 09 մարտ 2023 Աշխարհ

Թուրքիայի իշխանությունները պլանավորում են առաջիկա հինգ տարում Ստամբուլում քանդել 1,5 բնակելի տուն և դրանց փոխարեն մեգապոլիսի այլ հատվածներում տներ կառուցել։ ։ Պատճառը սպասվող հնարավոր 7 մագնիտուդով երկրաշարժն է։ Այդ մասին, CNN Türk-ի հաղորդմամբ,ասել է այդ երկրի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը։

«Թուրքիայի ավելի քան 70 տոկոսը տեղակայված է սեյսմիկ վտանգավոր գոտու վրա։ Այդպիսի տեղադիրք ունի նաև Ստամբուլը, որտեղ հինգ տարվա ընթացքում նախատեսվում է 1,5 մլն բնակելի տուն «տեղափոխել» ։ 500 հազր տուն կկառուցվի Ստամբուլի եվրոպական ու ասիական մասում, այդքան էլ՝ քանդված տների տեղում»,-շեշտել է թուրք պաշտոնյան։

Քուրմուրի խոսքով՝ վերաբնակեցման պլանը, որը կիրականացվի չորս տարվա ընթացքում, կներառի նաև գործող տրանսպորտային հաղորդակցությունը։ Նախարարը նշել է, որ ծրագրի մանրամասների մասին Էրդողանը կհայտնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր