Մշակվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Այս մասին հայտնում է «Իռնա» գործակալությունը։
«Մենք աշխատում ենք դրա վրա: Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք առայժմ մանրամասներ չհրապարակել, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ»,- ասել է Բոգդանովը լրագրողներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ռուսաստանում կայացան Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։
2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, բռնեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների կողմը։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ մնում են բարդ։ ն։
Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։