00:00:00

Վրաստանում մոտ 16 հազար ձեռնարկատեր է գրանցվել ՌԴ-ից

18:05, 07 մարտ 2023 Աշխարհ

Վերջին մեկ տարում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի մոտ 16 հազար քաղաքացի, փոխանցում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 15 հազար 917 քաղաքացի Վրաստանում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։

 
 
Նշենք, որ նույն տվյալներով` 2022 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 7 860 քաղաքացի։

aliq.ge

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր