00:00:00

Երկրաշարժից մահացածների թիվը Թուրքիայում մոտենում է 46 հազարին

13:58, 06 մարտ 2023 Աշխարհ

Թուրքիայում Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժների զոհերի թիվը հասել է 45.968-ի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ  զոհված սիրիացիների թիվը կազմում է  4867: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժներից հետո գրանցվել է 11.020 հետցնցում։

Հիշեցնենք, որ Թուքրիան ցնցած հուշկու երկրաշարժներն ավերածություններ են առաջացրել Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում, Ադիյամանում, Օսմանիյեում, Հաթայում, Քիլիսում, Մալաթիայում և Էլազըղում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր