«Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» նախաձեռնության շրջանակում մարտի 5-ին Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, տեղի ունեցեվ ՀՀ դրոշի տեղադրման արարողությունը։ ՀՀ դրոշը տեղեդրվեց Արգենտինայից Սուսաննա և Սերխիո Նահապետյանների հովանավորությամբ։
Անիպեմզա գյուղի ընտրությունն ունի խորհրդանշական նպատակ: Գյուղը գտնվում է պատմական Անի քաղաքի մերձակայքում։ Անիպեմզայի ափամերձ Ախուրյան գետի մյուս ափին է գտնվում մեր պատմական հազարումի եկեղեցիների քաղաքը՝ Անիի ավերակները։ Անիպեմզայում է գտնվում Երերույքի տաճարը, որը կառուցվել է 4-5-րդ դարերում։
Մինչ դրոշի վեր բարձրացվելը, Երերույքի տաճարում Շիրակի թեմի առաջնորդ Բարձրաշնոր Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Շիրակի թեմի Տեր Տաթև քահանա Մարուքյանը պատարագ մատուցեց, այնուհետև քահանան օրհնեց դրոշը, ողջունեց ազգանվեր այս նախաձեռնությունը։ Հենց Երերույքի տաճարի դիմաց Հայաստանի հիմնի ներքո տեղադրվեց եռագույնը։
Միջոցառմանը ելույթ ունեցան «Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման համահիմնադիրներ Սևակ Հակոբյանը, Վահագն Չախալյանը, Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը, համայնքի բնակիչներ և այլք։
Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
«ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՕՇԸ ԻՒՐԵԱՆՑ» նախաձեռնության նպատակն է Հայաստանի Հանրապետության 9 մարզերի սահմանամերձ համայնքներում, տեսանելի որևէ բարձրունքի վրա, տեղադրել Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը: Գործողության նպատակն է Հայաստանի Հանրապետության անձեռնմխելի սահմանները խորհրդանշականորեն ուրվագծել իր պետական դրոշով, ազգային-պետական դրոշի պահպանումն ու դրա հանդեպ տածելիք հարգանքը ավելի ևս ամրապնդել հայորդիների մոտ, հրապարակային միջոցառումների և դրանից բխող մեդիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գուղերն ավելի ևս ծանոթացնել լայն հանրությանը, նպաստել տվյալ գյուղի զարգացմանը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնակիչներին մասնակից դարձնել սույն գործողությանը՝ իրար շուրջ համախմբելու միտումով:
«Վասն հայրենյաց» ազգային համախմբման շարժման մամուլի ծառայություն