Ագրարային համալսարանի դասախոսները քվեարկել են իրենց գործընկերների հաստիքների կրճատման օգտին
Վերջերս տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է համալսարանի 2023թ. հաստիքացուցակի նախագիծը:
Նախագծով խորհրդին առաջարկվել է կրճատել ավելի քան 150 հաստիք: Զավեշտալին այն է, որ հաստիքացուցակի նախագծին, այն է իրենց գործընկերների հաստիքների կրճատման օգտին քվեարկել են համալսարանի 5 աշխատակից (Նունե Սիմոնյան, Սերգեյ Երիցյան, Գուրգեն Եղիազարյան, Վիկտոր Աբրահամյան, Աղավարդ Խաչատրյան) և 5 ուսանող անդամները ու ԿԳՍՄ նախարարության ներկայացուցիչը: Խորհրդի մյուս 9 անդամները դեմ են քվեարկել նախագծին:
Պարզ չէ, թե համալսարանի կոլեկտիվի կողմից ընտրված խորհրդի անդամ դասախոսներն ինչ պարզաբանում են տալու իրենց կրճատված գործընկերներին: