Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6 նոր դեպք, հիվանդությունից, ընդհանուր առմամբ, մահացել է 144 հազար 864 մարդ, հաղորդում է IRNA-ն:
Երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 358 նոր դեպք։
7 մլն 569 հազար 261 դեպքից 7 մլն 339 հազար 518-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
312 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: