00:00:00

Գյումրիում 70-ամյա տղամարդը ծառ էր հատել, պարեկներին ասել է՝ կանաչապատման բաժնում է աշխատում

16:58, 02 մարտ 2023 Հասարակություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները մարտի 1-ին ծառայություն իրականացնելիս Գյումրիի Ղարսի խճուղու հարակից «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում նկատել են մի տղամարդու, որը ծառ էր հատում:

Պարեկները նրան հրավիրել են ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ 70-ամյա տղամարդն աշխատում է Գյումրու քաղաքապետարանի կանաչապատման բաժնում, իսկ ծառահատում իրականացնելու համար չուներ համապատասխան թույլտվություն:

Տղամարդը իրավապահներին է ներկայացրել երկու սղոց և մեկ կացին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր