00:00:00

Իր որոշմամբ՝ ԲԴԽ-ն վերածվեց պատժիչ կառույցի. Հայտարարություն

17:44, 01 մարտ 2023 Հասարակություն

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ միաձայն դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած արդարադատության նախարարի ու փաստորեն նաև ԲԴԽ-ի կարծիքով՝ դատավորն էական կարգապահական խախտում էր թույլ տվել՝ հրապարակայնորեն կասկածի տակ առնելով դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել այն բանի համար, որ նա հանդես է եկել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման վերաբերյալ քննադատությամբ, կարծիք էր արտահայտել և պաշտպանել իր գործընկեր, դատավոր Աննա Փիլոսյանին։

Դատավոր Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ մամուլում հրապարակված միջնորդությունից պարզորոշ երևում է, որ գործադիր իշխանությունը հիմք է ընդունել հանրային հնչեղություն ունեցող խնդրով դատավորի կարծիքն արտացոլող լրատվամիջոցների հրապարակումները։ Փաստացի դատավորը պատժվեց համակարգային խնդիրները վեր հանելու, կարծիք հայտնելու համար:Վերահաստատում ենք մեր նախկին դիրքորոշումը, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն խոսքի ազատության Սահմանադրական արժեքի նկատմամբ, քանի որ վերագրվող արարքի համար դատավորին պատժելու դեպքում հանրությունը հետայսու կզրկվի ժողովրդավարության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող բանավեճերում դատավորների այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից։

Ցավոք, իշխանությունները կրկին անտեսեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների և մասնագիտական խմբերի կոչերը, որոնցով հորդորում էինք հետ կանգնել այդ վտանգավոր նախաձեռնությունից։

Երեկվա իր որոշմամբ՝ ԲԴԽ-ն վերածվեց պատժիչ կառույցի՝ հանրությանը հետայսու զրկելով ժողովրդավարության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող բանավեճերում դատավորների այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից։
Հայտարարությունը բաց է ստորագրման համար։

1. Սաթիկ Սեյրանյան-Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր

2. Արամ Աբրահամյան- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Արմենիկա Կիվիրյան- NEWS.am կայքի գլխավոր խմբագիր

4. Բագրատ Եսայան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

5. Սոնա Տռուզյան- «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար

6. Վահե Սարգսյան- «Երկիր» թերթի և Yerkir.am-ի գլխավոր խմբագիր

7. Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

8. Աստղիկ Մաթևոսյան-AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր

9. Տաթև Այվազյան-Armday.am կայքի խմբագիր

10. Փայլակ Ֆահրադյան-Irakanum.am կայքի խմբագիր

11. Ժաննա Ծառուկյան-LIVEnews.am, գլխավոր խմբագիր

12. Անժելա Թովմասյան-«Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր

13. Գևորգ Էմին-Տերյան-Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր

14. Քնար Մանուկյան-«Ժողովուրդ » օրաթերթի գլխավոր խմբագիր

15. Անժելա Նալբանդյան-PARA TV-ի փոխտնօրեն

16. Նարեկ Գալստյան- 24News կայքի տնօրեն

17. Հարություն Հարությունյան- 5-րդ ալիքի տնօրեն

18. Լիա Խոջոյան – MediaHub լրատվական կայքի գլխավոր խմբագիր

19. Փիրուզա Մելիքսեթյան- «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր

20. Սևակ Յակոբեան- Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի գլխավոր խմբագիր

21. Մարինե Գրիգորյան- «Գոլոս Արմենի» թերթի փոխխմբագիր

22. Հակոբ Ավետիքյանը- «Ազգ»-ի գլխավոր խմբագիր

23. Անի Գևորգյան- NewDay.am կայքի գլխավոր խմբագիր

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր