00:00:00

Մոսկվայում բացվել է աշխարհում ամենամեծ մետրոյի օղակը. Պուտինը ցանկանում է այն ցույց տալ Սի Ծինփինին

12:15, 01 մարտ 2023 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ մայրաքաղաքում բացել են Մեծ շրջանաձև մետրոյի գիծը: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։

Մեծ շրջանաձև մետրոյի գիծը դարձել է աշխարհի ամենամեծ մետրոյի նախագիծը: Այն ունի 70 կիլոմետր երկարությամբ գծեր, 31 կայան և երեք էլեկտրական պահեստ։ Միևնույն ժամանակ, Մեծ շրջանաձև մետրոյի գիծը ստորգետնյա օղակների միջև երկարության ռեկորդ է սահմանել. մինչ այդ ամենաերկարը համարվում էր Պեկինի երկրորդ օղակաձև մետրոյի գիծը՝ 57 կիլոմետր:

Պուտինը բացման արարողությանը նաև խոսել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպման նախապատրաստման մասին և ցանկություն հայտնել չինական պատվիրակությանը ցույց տալ Մոսկվայի մետրոյի Մեծ շրջանաձև գիծը:

«Իր երկարությամբ 70 կիլոմետրանոց շրջանաձև գիծը դարձել է աշխարհի ամենամեծ ստորգետնյա մետրոյի օղակը՝ շրջանցելով ներկայիս առաջատար Պեկինի մետրոյի օղակաձև գծին: Երբ կհանդիպենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի հետ, հնարավորության դեպքում, ուրախ կլինենք նոր գիծը ցույց տալ նաև մեր հյուրերին»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր