00:00:00

Թուրքիայի ավերիչ երկրաշարժը կանխատեսած սեյսմոլոգը զգուշացնում է մարտին մեգաերկրաշարժի մասին

11:43, 01 մարտ 2023 Աշխարհ

Սեյսմոլոգ Ֆրենկ Հյուգերբիթսը, ով նախազգուշացրել է Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի մասին, ասել է, որ մարտին նոր ցնցումները կարող են հարվածել Հեռավոր Արևելքի ռուսական տարածքներին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Ըստ հետազոտողի՝ մարտի 3-4-ին կամ մարտի 6-7-ին Երկիր մոլորակը կարող է «մեգաերկրաշարժի» ենթարկվել՝ 8,5 մագնիտուդով և ավելի բարձր ուժգնությամբ։

«Մարտի առաջին շաբաթը շատ կարևոր է լինելու: Մենք կարող ենք տեսնել ուժեղ կամ շատ ուժեղ սեյսմիկ իրադարձություն: Սա մի բան է, որը բոլորին պետք է բարձր զգոնության մեջ դնի: Եթե դուք գտնվում եք սեյսմավտանգ գոտում, ձեզ միշտ անհրաժեշտ է սեյսմիկ իրավիճակի պլան: Անկախ կանխատեսումից՝ ձեզ երկրաշարժի պլան է պետք: Երբ գետինը սկսում է ցնցվել, դուք պետք է կարողանաք շատ արագ դուրս գալ տնից կամ շենքից: Սա կյանքեր կփրկի»,- բացատրել է գիտնականը:

Փետրվարի 3-ին Հուգերբիթսը կանխատեսել էր, որ «վաղ թե ուշ» Թուրքիայի հարավում՝ Սիրիայի հետ սահմանին 7,5 մագնիտուդով աղետ կլինի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր