00:00:00

ԱԱԾ աշխատողներն ատեստավորում կանցնեն ու հավելավճար կստանան

14:53, 28 փետրվար 2023 Հասարակություն

ԱԱԾ աշխատողներն ատեստավորում կանցնեն ու հավելավճար կստանան, նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում: ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի խոսքով՝  նախագծի նպատակը ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստության պատշաճ մակարդակի ապահովումը:

Նախագծով առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկվել հավելավճար:

«Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի 3 տարին մեկ անգամ», - Ազգային ժողովում ասաց Սիմոնյանը:

Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա: Ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարի չափերն ու վճարման կարգը սահմանվելու է կառավարության որոշմամբ, իսկ ատեստավորման ենթակա ծառայողների պաշտոնների շրջանակը՝ ԱԱԾ տնօրենի հրամանով:

Նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում հավելավճար հաշվարկելու դեպքում չեն վճարվելու օրենքով սահմանված մյուս հավելումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր