Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:
Ըստ այդմ՝ մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները:
Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: