00:00:00

Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջան

16:33, 27 փետրվար 2023 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվում Լավրովին ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչից հետո ռուս դիվանագետը բանակցություններ է անցկացնելու իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հաղորդվում է, որ Ալիևի հետ հանդիպման ընթաքում Լավրովը քննարկելու է երկկողմ հարաբերությունների շուրջ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրները, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր