«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 27-ին ժամը 16:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամասի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: