ՀՀ բնապահպանության և տնդերքի տեսչական մարմինը 2022 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2022 թ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքում.
- Հայտնաբերել է 179 իրավախախտում:
- Կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում:
- Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 13.000.000 ՀՀ դրամ:
- Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 198.171.172 ՀՀ դրամ։
- Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերված առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխման 77 դեպքով նշանակվել է 3.850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
- Բացահայտվել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվության գործունեության 13 դեպք։ Բոլոր դեպքերով գործողությունները կասեցվել են։ Սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ձեռքբերելուց հետո 9-ի կասեցումը հանվել է։
- Շինարարական 10 կազմակերպության նկատմամբ նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
- Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 20 դեպքով նշանակվել է 2.240.000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 3.080.303 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։