00:00:00

Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին

13:19, 27 փետրվար 2023 Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասվանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։

 

Նախորդ նիստում Նախշքարյանը հանդես էր եկել ելույթով ու նշել՝ եթե ԲԴԽ-ն համարի, որ ինքը չպետք է մնա դատավոր, գտնում է, որ դա լավ գին է, որն առաջարկվում է իր աթոռի համար:

«Այս վարույթը խոսքի ազատության մասին է, չլուծած խնդիրների քննարկման մասին է ու, ի վերջո, այդ խնդիրների լուծման մասին է: Եթե իմ լիազորությունների դադարեցումը կծառայի այն նպատակին, որ այս հարցը կլուծվի ու դատավորներին չեն զոհաբերի կարգապահական վարույթների միջոցով, ես ինձ շատ երջանիկ ու բավարարված կզգամ: Մի մոռացեք, որ ձեր որոշումից է կախված շառավղի էֆեկտը», - հայտարարել էր Նախշքարյանը:

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ:

 

 

Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա. Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր